հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թոշակառու կինը դրամապանակը թողել է տաքսու մեջ. վարորդը փողը վերցրել է՝ դրամապանակը նետել աղբամանը

Թոշակառու կինը դրամապանակը թողել է տաքսու մեջ. վարորդը փողը վերցրել է՝ դրամապանակը նետել աղբամանը

Մայիսի 5-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 76-ամյա քաղաքացուհին հայտնել էր, որ դրամապանակը, որի մեջ անձնագիրն էր, թոշակի գրքույկը, փաստաթղթեր եւ փող` կորցրել է. հնարավոր է՝ թողած լինի տաքսու մեջ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային տեսուչները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ թոշակառու կինը դրամապանակը մոռացել է տաքսու մեջ, ճշտել են վարորդի ինքնությունը:

Մայիսի 20-ին, ժամը 13.50-ին, 52-ամյա վարորդը ներկայացել է Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ դրամապանակի միջից վերցնելով 67.000 դրամը եւ 100 դոլարը՝ այն նետել է աղբամանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ` փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: