հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թորոսյանը քննարկում է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հետ

Թորոսյանը քննարկում է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրության և այդ ուղղությամբ երկրների փոխգործակցության հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին COVID-19 դեմ պայքարում նյութատեխնիկական ու մասնագիտական նշանակալի օգնության, ինչպես նաև երկրների միջև ուղևորափոխադրումների հարցում ծագած խնդիրների լուծմանն օժանդակելու համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մշտապես քննարկելու համագործակցության և փոխօգնության հարցերը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության շրջանակներում:

 

  • Կիսվել: