շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թորոսյանն ու «ՍՕՍ-Մանկական գյուղերի» ներկայացուցիչները քննարկել են Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Թորոսյանն ու «ՍՕՍ-Մանկական գյուղերի» ներկայացուցիչները քննարկել են Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի նախագահ, կազմակերպության Հորդանանի ազգային տնօրեն Ռանա ալ Զուբիի և «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային գերակայություններն ու այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքները՝ ընդգծելով պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ փոխգործակցության դերը երեխայի լավագույն շահերի ապահովման գործում։

«ՍՕՍ-Մանկական գյուղեր» կազմակերպության ներկայացուցիչները խոսել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց գործունեության մասին և այս համատեքստում շեշտել ՀՀ հետ փորձի փոխանակման կարևորությունը։

  • Կիսվել: