հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Թոքաբանության ազգային կենտրոն են այցելել ՀՀ առողջապահության փոխնախարարները

Թոքաբանության ազգային կենտրոն են այցելել ՀՀ առողջապահության փոխնախարարները

Թոքաբանության ազգային կենտրոն են այցելել ՀՀ առողջապահության փոխնախարարներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Փոխնախարարները ծանոթացել են կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայություններին, շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներում, քննարկել բուժօգնության հասանելիության և որակի վերաբերյալ հարցեր:

Մասնագետները առողջապահության փոխնախարարներին են ներկայացրել  տուբերկուլոզի արդյունավետ կառավարման նպատակով կիրառվող էլեկտրոնային տեղեկատվական գործիքները։ Քննարկվել է  այդ գործիքների ինտեգրումը «Արմեդ» էլեկտրոնային համակարգին:

  • Կիսվել: