ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թող Տերը խաղաղություն պարգևի ամենքիս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. Գագիկ Ծառուկյանի սուրբծննդյան շնորհավորանքը

Թող Տերը խաղաղություն պարգևի ամենքիս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. Գագիկ Ծառուկյանի սուրբծննդյան շնորհավորանքը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել սուրբծննդյան ուղերձով:

«Ջերմորեն շնորհավորում եմ հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Սուրբ Ծնունդը հույսի, մխիթարության և փրկության ավետիս է:

Թող բոլորիս օջախներում Սուրբ Ծննդյան օրհնությունը և զորությունը տիրի: Թող Տերը խաղաղություն պարգևի ամենքիս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»,-նշել է նա:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ Ծնունդը: Իսկ հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում անցկացվում է ճրագալույցի պատարագ:

  • Կիսվել: