կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Թող Աստված լուսավորի Ռիչարդ Հովհաննիսյանի հոգին․ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը

Թող Աստված լուսավորի Ռիչարդ Հովհաննիսյանի հոգին․ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

«Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր վիշտը և զորակցություն հայտնում ձեզ, ձեր հարազատներին ու մերձավորներին:

Ձեզ համար կորստի այս ծանր պահին տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում:

Թող Աստված լուսավորի Ռիչարդ Հովհաննիսյանի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա կորուստը սգացողներին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

  • Կիսվել: