ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տնտեսվարող սուբյեկտների կողմից չնախատեսված վայրեր աղբը տանելու խնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցը մեծ տուգանքների կիրառումն է. Մարության

Տնտեսվարող սուբյեկտների կողմից չնախատեսված վայրեր աղբը տանելու խնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցը մեծ տուգանքների կիրառումն է. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից չնախատեսված վայրեր աղբը տանելու խնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցը մեծ տուգանքների կիրառումն է: Այս մասին նա ասաց այսօր ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ:

Ըստ Մարությանի՝ պետք է տուգանել 500 հազար, 1 միլիոն եւ նույնիսկ 2 միլիոն դրամով:

Քաղաքապետը նշեց. «Դա բյուջեն լցնելու վատ միջոց չի լինի, եթե մարդիկ շարունակեն խախտել կանոնները, սակայն մենք դա չենք ուզում: Անընդունելի է նաեւ այն արդարացումը, որ մարդիկ ընտանիք են կերակրում եւ այլն»:

  • Կիսվել: