երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ քննարկումներ են ընթանում

Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ քննարկումներ են ընթանում

Տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաև հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել»,- ասաց նա։

Ավելի վաղ էլ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել էր, որ ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով կերկարաձգվի։

«Հիմա քննարկվում է երկարաձգելու հնարավորությունը, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հայտարարման, չեն վերացել», - նշել էր նա։

  • Կիսվել: