հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՏԿԵՆ-ը հայտարարել է տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

ՏԿԵՆ-ը հայտարարել է տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է հետևյալ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2023/13Շ).

Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան – Ֆանտան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան – Ֆանտան հատվածի (Երևան -Սևան երկաթգծի և հրազդանի ջրանցքի վրայով անցնող) կամրջի հիմնանորոգման աշխատանքներ

Հ-60, Մ-3 – Մեծավան – Ձյունաշող հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+000 հատվածի կամրջի հիմնանորոգման աշխատանքներ

Տ-2-21 Հ-8 /Մրգավետ/ – Արևշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ4+200 կամրջի հիմնանորոգման աշխատանքներ

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 17:30։

Մրցույթի մասին այլ մանրամասներ կարելի է տեսնել հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do…#

 

  • Կիսվել: