երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է «Գագարին» նախագծի շնորհանդեսին

ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է «Գագարին» նախագծի շնորհանդեսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք,Վարսեր բնակավայրերի տարածքային զարգացման «Գագարին» նախագծի շնորհանդեսին։

Նախագիծը նպատակ ունի ձևավորել կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ բնակավայրեր՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը և այդ բնակավայրերն ընդգրկող տարածքների համալիր զարգացմանը։

«Գագարին» նախագծով նախանշված համայնքների զարգացման գործընթացները ենթադրում են երեք հիմնական ուղղություն՝ մրցունակ կրթական էկոհամակարգի կայացում, որակյալ կենսամիջավայրի ստեղծում, տնտեսական կայուն զարգացում։
Ծրագիրը ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի նախաձեռնությունն է։

Возможно, это изображение (1 человек, сидит, костюм и в помещении)

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят, костюм и в помещении)

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят и в помещении)

  • Կիսվել: