կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՏԿԵ նախարարն այցելել է Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ

ՏԿԵ նախարարն այցելել է Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանն ու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին:

Գերատեսչությունից փոխանցում են, որ շրջայցը մեկնարկել է Զվարթնոց թաղամասի Արագած 2-րդ զանգվածում, մասնավորապես՝ 1/1, 7 և 8 բազմաբնակարան շենքերի բակերում։ Այստեղ արդեն իսկ ընթանում են բակային տարածքների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներ, որը կապահովի անվտանգ և հարմարավետ պայմաններ բնակիչների համար։

«Այնուհետև պատասխանատուները այցելել են Սուրբ Մովսես Խորենացի փողոց, որտեղ նույնպես իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքները կշարունակվեն նախատեսված ժամանակացույցի համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: