երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից. խոսնակ

Թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից. խոսնակ

Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ Այս մասին գրել է  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ»,-գրել է  նա:

 

  • Կիսվել: