երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թովմասյանը ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից պահանջել է հասցեական արձագանք՝ շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ

Թովմասյանը ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից պահանջել է հասցեական արձագանք՝ շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից
պահանջել եմ, որ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբ
կրակ բացած Ադրբեջանի զինված ուժերի հակաիրավական գործողություններին։ Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը

«Այսօր՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:

Այս հանցավոր գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Հերթական անգամ թիրախավորելով մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողներին և շտապօգնության մեքենան՝ Ադրբեջանը կոպտագույնս խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիայի դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություն եմ ուղարկել ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին՝ ահազանգելով դեպքի մասին և ակնկալելով հանդես գալ հասցեական և կոնկրետ հրապարակային հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրականիրավունքի ոտնահարման առնչությամբ»,- գրել է նա։

  • Կիսվել: