երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները մարել են Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Անուշ Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

  • Կիսվել: