ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տիգրանաշենում բախվել են «Ջրառ»-ի տեղամասի պետի VAZ-ը և առաքիչի Opel-ը․ 9-ամյա տղա է հոսպիտալացվել

Տիգրանաշենում բախվել են «Ջրառ»-ի տեղամասի պետի VAZ-ը և առաքիչի Opel-ը․ 9-ամյա տղա է հոսպիտալացվել

Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմանում Երևան-Մեղրի ավոտճանապարհի 70 կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 41-ամյա Նարեկ Գ․-ի վարած VAZ 21150 մակնիշի և Երևանի բանկիչ 38-ամյա Վոլոդյա Զ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Նարեկ Գ․-ի ուղևորը՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 9-ամյա Վրեժ Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Նարեկ Գ․-ն աշխատում է «Ջրառ» ՓԲԸ-ում՝ որպես հարավային տեղամասի պետ, Վոլոդյա Զ․-ն աշխատում է «ԽԱՄ Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իսկ հիվանդանոց ռեղափոխված Վրեժ Գ.-ն Նարեկ Գ․-ի տղան է։ 

  • Կիսվել: