չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հանրապետության հրապարակի և Տիգրան Մեծի խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Հանրապետության հրապարակի և Տիգրան Մեծի խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Մայիսի 9-ին, ժամը 02։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1987 թ․) և «Tesla» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Պ.-ն (ծնված 1981 թ.) և Ռ. Ն.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքնազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մասամբ հոսանքազրկել «Tesla» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: