երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Տիգրան Մեծ պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ անձ ծայրահեղ ծանր վիճակում է

Տիգրան Մեծ պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ անձ ծայրահեղ ծանր վիճակում է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Տիգրան մեծ պողոտայի տնտեսական խանութներից մեկում տեղի էր ունեցել հրդեհով ուղեկցվող պայթյուն:

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայրից մեկ անձ տեղափոխվել է այրվածքաբանական ազգային կենտրոն. «Պացենտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։

  • Կիսվել: