Քաղաքապետարանը «Կոնդ» թաղամասի վերակառուցումը տեսնում է հնի ու նորի համադրման ճանապարհով
Երևանի քաղաքապետարանը 16 հա տարածք ընդգրկող «Կոնդ» թաղամասի վերակառուցումը տեսնում է հնի ու նորի համադրման ճանապարհով, որի արդյունքում թաղամասը պետք է վերակենդանանա, լուծվեն կենցաղային բազմաթիվ խնդիրներ։
Կոնդի այսօրվա խնդիրներն ու լուծման ուղիները բնակիչների հետ տեղում քննարկել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կոնդում ամեն մի տուն առանձնահատուկ է իր պատմությամբ ու խնդիրներով: Կենցաղային պայմանները շատերին


