չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
«Տիեզերական» տարրերը կարող են ներառվել քիմիական տարրերի պարբերական աղյուսակ. Հովհաննիսյան

«Տիեզերական» տարրերը կարող են ներառվել քիմիական տարրերի պարբերական աղյուսակ. Հովհաննիսյան

Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել տարածության մեջ գտնված տարրերով, ասել է  Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի միջուկային ռեակցիաների Ֆլերովի լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հովհաննիսյանը նշել է. «Այո, տիեզերական տարրեր կարող են հայտնվել պարբերական աղյուսակում։ Այստեղ կա երկու հարց՝ կարող են առաջանալ նոր տարրեր, որոնք մենք դեռ չգիտենք և արդյոք կգոյատևեն դրանք» ։

Հարցին, թե քանի՞ նոր տարր կարող է հայտնաբերվել, Հովհաննիսյանը պատասխանել է՝ կարող է և ոչ մի, կարող է և շատ։

«Դուք պետք է հասկանաք, թե ինչպես են ընդհանուր առմամբ տարրերը առաջացել: Այս տարրերը, որոնք կան Երկրի վրա, բոլորն էլ տիեզերական ծագում ունեն, ինչ-որ կերպ դրանք հայտնվել են: Պարզապես այն տարրերը, որոնք կան Երկրի վրա, կարողացել են գոյատևել  մինչ օրս։ Կան տարրեր, որոնք եղել և կազմալուծվել են»,-ասել է նա։

  • Կիսվել: