շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը

Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը

Օտարերկրացին ագրեսիա է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի բորտուղեկցորդների նկատմամբ և թռիչքի ժամանակ փորձել է բացել դուռը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

՛՛Դոմոդեդովո՛՛ օդանավակայանում Ռուսաստանի ՆԳՆ հերթապահ մաս հաղորդում է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի ոչ ադեկվատ պահվածքի մասին՛՛,-գրել է Վոլկը Telegram-ի իր ալիքում:

Ոստիկանության տեղեկություններով՝ թռիչքի ժամանակ մերձավոր արտերկրի պետություններից մեկի քաղաքացին ՛՛ագրեսիա է դրսևորել բորտուղեկցորդների նկատմամբ, փորձել է բացել սրահի դուռը՛՛:

Վոլկի խոսքով՝ ավիաընկերության աշխատակիցներն ու ուղեւորները դռնից հետ են մղել կռվարարին՝ նրա ձեռքերն ամրացնելով պլաստիկ կապերով։ Ինքնաթիռի հրամանատարը ակտ է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:

Տղամարդուն տեղափոխել են ՛՛Դոմոդեդովո՛՛ ՆԳՆ հերթապահ մաս՝ հետագա քննության համար։

՛՛Ոստիկանները նրան առաջարկել են բժշկական զննություն անցնել թմրադեղերի ազդեցության պատճառով, որից նա հրաժարվել է՛՛, -հավելել է Վոլկը:

Տղամարդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության վարչական օրենսգրքի 6.9-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 7 օրով վարչական կալանք՝ Ռուսաստանի սահմաններից դուրս արտաքսմամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: