հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տղամարդու մոտ հայտնաբերվել է «ՌՅՈՄ» գրառմամբ գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով

Տղամարդու մոտ հայտնաբերվել է «ՌՅՈՄ» գրառմամբ գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 17-ին Ազատամարտիկների փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 51-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «ՌՅՈՄ» գրառմամբ գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: