չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Թեժ մթնոլորտ ԱԺ-ում

Թեժ մթնոլորտ ԱԺ-ում

Խորհրդարանում այսօր «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ կրքերը բորբոքվեցին, երբ նախագծի հեղինակ, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն արեց արտահայտություններ, ինչն էլ զայրացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի զայրույթը:

Նրանց վիճաբանությունից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին նիստերի դահլիճը։ Հետո պատգամավորները սկսեցին հերթով մտնել խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցի աշխատասենյակ:

Աշխատասենյակի մոտ լսվում էին բարձր ձայներ, որոշ քննարկումներից հետո իշխանական պատգամավորները դուրս եկան սենյակից: Լրագրողների հարցին՝ ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, ինչ էին քննարկում, պատգամավորներ նշեցին, որ լուրջ բան չկա։

Նրանք նաև հերքեցին, որ ներսում հրմշտոց է եղել։

Հակոբ Սիմիդյանն ասաց, որ Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկել և լուրջ բան չկա։ Պատգամավորը նաև նշեց, որ դահլիճից դուրս գալը կապ չուներ Գևորգ Պետրոսյանի հետ։

 

  • Կիսվել: