երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թևոսյան փողոցում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը․ կա տուժած

Թևոսյան փողոցում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը․ կա տուժած

Փետրվարի 28-ին, ժամը 08:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 5-րդ զանգվածից դեպի Ջրվեժ գյուղ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդն արգելափակված է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել հերթապահություն. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

  • Կիսվել: