շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հուլիսի 28-29-ը դիտարկումներ են իրականացրել «Երևանի ավտոբուս», «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ներին պատկանող տրանսպորտային միջոցների  հավաքակայաններում։ Արդյունքում դիտարկվել են ավելի քան ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։

Վերջին օրերին հանրային տրանսպորտի ներքին կահավորանքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում եղած հրապարակումներին արձագանքելով Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել տրանսպորտային միջոցների ներքին կահավորմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ։

Ըստ այդմ՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող հավաքակայանում ՏՄ ներկայացուցիչները տրանսպորտային միջոցների ուղեսրահներում որոշ թերություններ են արձանագրել և դրանք վերացնելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։

  • Կիսվել: