հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տեսախցիկները շների ոհմակ չեն ֆիքսել. Կենդանաբանական այգու աշխատակիցները զարմացած են՝ ինչպե՞ս է շներին հաջողվել 2 օրում 2 հարձակում գործել

Տեսախցիկները շների ոհմակ չեն ֆիքսել. Կենդանաբանական այգու աշխատակիցները զարմացած են՝ ինչպե՞ս է շներին հաջողվել 2 օրում 2 հարձակում գործել

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները զարմացած են և նրանց համար անհասկանալի է՝ ինչպես ստացվեց, որ 2 օրվա մեջ 2 հարձակում գրանցվեց, երկուսն էլ ավարտվեցին կենդանիների հոշոտման դեպքով։

«Երեկվա դեպքից հետո անվտանգությունն ուժեղացրել էինք և մեզ համար էլ էր զարմանալի, թե ինչպես են հարձակվել։ Չնայած ուժեղացված ծառայություն է եղել, շներն ավելի հնարամիտ են գտնվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, շները ներթափանցել են վանդակի մեջ, և հոշոտման դեպքը դրսում չի եղել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում։ Այդ պահին մուֆլոնների ազատավանդակի մոտ աշխատակիցներ չեն եղել, հոշոտված մուֆլոններին հայտնաբերել են առավոտյան։ Այգու տեսախցիկներով շների ոհմակը չի ֆիքսվել։

Այդուհանդերձ, մասնագետը խոսքով կենդանիների վնասվածքներն ուսումասիրելով՝ հաստատել են, որ կենդանիները շների հարձակման զոհ են դարձել։ Հարությունյանն ասաց, որ նման դեպքերից պաշտպանվելու լավագույն միջոցը միջոցը այգու շուրջ պատնեշ կառուցելն է, որի հարցը դեռ չի լուծվում։

Հիշեցնենք, որ նախօրեին, ըստ Կենդանաբանական յագու տարածած հաղորդագրության, 3 կենգուրուների հոշոտել էին շները, այսօր վաղ առավոտյան էլ՝ 3 մուֆլոն։

  • Կիսվել: