երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են երկու հոգի Երևանում կոտրում խանութ-սրահի դռան ապակին և թալանում այն

Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են երկու հոգի Երևանում կոտրում խանութ-սրահի դռան ապակին և թալանում այն

Այսօր՝ փետրվարի 16-ին, հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30–ի սահմաններում 2 անհայտ անձինք քարով կոտրել են Դավթաշեն 3-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան 21 հասցեում գործող «Այքեյս» խանութի դռան ապակին, մտել ներս, որոշ բաժիններ տակնուվրա արել, ապա կատարել գողություններ և հեռացել:

Ահազանգով ժամանել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, սակայն ոստիկանները կարծիք են հայտնել, որ գողերը իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով, հեռացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խանութում տեղադրված տեսախցիկը արձանագրել է հանցագործության պահը, որով խանութին ոչ միայն նյութական վնաս է պատճառվել, այլ նաև գողացել են տարբեր մոդելների բարձրախոսներ: Խանութին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

 

 

  • Կիսվել: