հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեսագրվող դասերի թիվը կրկնապատկել ենք, որ սարքերի խնդիրներ ունեցողներն օգտվեն. Արայիկ Հարությունյան

Տեսագրվող դասերի թիվը կրկնապատկել ենք, որ սարքերի խնդիրներ ունեցողներն օգտվեն. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այսօրվա դասացուցակը և գրել.

«Հասարակագիտությունից կարևոր դաս ունենք, բաց չթողնեք։ Նաև կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն:

- Կենսաբանություն (7-րդ դասարան)

Թեմա՝ Ձկներ

- Հասարակագիտություն (8-րդ դասարան)

Թեմա՝ Պարտք

- Ֆիզիկա (8-րդ դասարան)

Թեմա՝ Մեխանիկական աշխատանք

‍Ֆիզկուլտուրա

11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝

Երկրաչափություն. Ընդհանուր գաղափար երկրաչափության մասին

Ֆիզիկա. Շփման ուժի վերաբերյալ խնդիրների լուծում

Առավոտյան 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 16 նոր տեսադաս․

-Կենսաբանություն (7-րդ դասարան)

Թեմա՝ Սողունների ընդհանուր կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները, բազմազանությունը

Կենսաբանություն (8-րդ դասարան)

Թեմա՝ Արտազատության նշանակությունը

- Ես և շրջակա աշխարհը (2-րդ դասարան)

Թեմա՝ Սենյակային բույսեր

‍- Ես և շրջակա աշխարհը (3-րդ դասարան)

Թեմա՝ Մեր մաշկը: Առաջին օգնությունը մաշկի վնասվածքների դեպքում:

- Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան)

Թեմա՝ Անտարկտիդայի հայտնագործումը

- Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան)

Թեմա՝ Ավստրալիայի հայտնագործումը

- Մայրենի (1-ին դասարան)

Թեմա՝ Դպրոցի ճամփան: Գրիչը

- Մայրենի (1-ին դասարան)

Թեմա՝ Ո՞վ է բերում գարունը: Մարտ

- Բնագիտություն (5-րդ դասարան)

Թեմա՝ Մթնոլորտի խոնավությունը

- Հայոց պատմություն (8-րդ դասարան)

Թեմա՝ Գրականությունը և մամուլը։ Արվեստը և ճարտարապետությունը

- Մայրենի (1-ին դասարան)

Թեմա՝ Ինչը օգնեց մայրիկին: Կարծում եք, թե կատա՞կ է:

- Մաթեմատիկա (1-ին դասարան)

Թեմա՝ Կիլոգրամ: Ժամ: Լիտր: Դեցիմետր: Դրամ

- Մայրենի (3-րդ դասարան)

Թեմա՝ Լեռները հպարտ: Փառքի հերոսներ

- Հանրահաշիվ (7-րդ դասարան)

Թեմա՝ Ուղիղ և հակադարձ համեմատականություններ

- Երկրաչափություն (7-րդ դասարան)

Թեմա՝ Ուղղանկյուն եռանկյուններ: Նրանց հավասարության հայտանիշերը

- Հանրահաշիվ (8-րդ դասարան)

Թեմա՝ Արմատանշան պարունակող հավասարումներ և անհավասարումներն»։

  • Կիսվել: