շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թերացումներ Ֆինանսների նախարարությունում. Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել. «Ժողովուրդ»

Թերացումներ Ֆինանսների նախարարությունում. Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը ՀՀ ֆինանսների նախարարությունում ստուգումներ է իրականացրել: Այդ հաշվեքննության արդյունքում 2022 թվականի բյուջեի տարեկան կատարման մասով ուշագրավ փաստեր են հայտնաբերվել: Օրինակ՝ «Պլանավորում, բյուջետավորում, գանձապետական ծառայություններ, պետական պարտքի կառավարում, տնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության մշակում եւ մոնիտորինգ» ծրագրով առկա է 540 մլն 865 հազար դրամի չափով անհամապատասխանություն:

Այստեղ խոսքը վերաբերում է աշխատողների հավելավճարներին եւ պարգեւատրումներին: Առկա է նաեւ խեղաթյուրման ռիսկ՝ «Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառման հետ կապված: Այստեղ խեղաթյուրման ռիսկը պայմանավորված է արտարժույթով կատարված վճարներով եւ դրանց տատանումներով: Այս եւ այլ թերացումների մասով Հաշվեքննիչ պալատը նաեւ առաջարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարություն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: