երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թել Ավիվ-Երևան չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ. ԱԳՆ

Թել Ավիվ-Երևան չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ. ԱԳՆ

Մեկնարկել է Թել Ավիվ-Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը այսօր կազմակերպել է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ Իսրայելից Հայաստան վերադառնալ կամեցող ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցելու նպատակով։

Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում Հայաստանի դեսպանություն և Հայաստանի ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակա-գրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով: Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։ Այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։

  • Կիսվել: