ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թեհրանն ու Երևանը կարևորում են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությւոնը

Թեհրանն ու Երևանը կարևորում են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությւոնը

Իրանի և Հայաստանի պատվիրակությունները կարևորել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը, տեսակոնֆերանզի ձևաչափով կայացել է Իրան-Հայաստան էներգետիկայի աշխատանքային խմբի անդրանիկ նիստ։

Այս հանդիպմանը Իրանի գազի ազգային ընկերությունների, նավթաքիմիական արդյունաբերության, նավթամթերքների վերամշակման և բաշխման, «Թավանիրի» և Իրանի էլեկտրաէներգիայի ղեկավարության ներկայացուցիչները, Հայաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և էլեկտրակայանի ներկայացուցիչների հետ քննարկել են էներգետիկ հարցեր:

Որոշվել է, որ երկու կողմերի պատվիրակությունները ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հետամուտ կլինեն հարցերին և կպլանավորեն մասնագիտացված ենթախմբերի ձևավորումը։

Իրանի պատվիրակությունը նախագահում էր միջազգային հարաբերությունների և առևտրի փոխնախարարի պաշտոնակատար Ահմեդ Ասադզադեն, իսկ հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

 

  • Կիսվել: