ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Թեհրանի փողոցներից մեկը անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով

Թեհրանի փողոցներից մեկը անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով

Թեհրանի իսլամական քաղխորհրդի որոշմամբ, Թեհրանի փողոցներից մեկը անվանակոչվել է հայ նահատակի անունով: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, փոխանցում է parstoday.com-ը:

Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամ Մոհամմեդ Ջավադ Հաղշենասն ասել է.«Քաղխորհրդի անվանակոչման հանձնաժողովը Թեհրանի Միրզայե Շիրազի և Սանայի փողոցները իրար կապող 19-րդ փողոցը կոչել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտիչյանի անունով»:

Հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխության և ութամյա սրբազան պաշտպանության (Իրան-Իրաք պատերազմ) տարիներին և ավելի քան 80 նահատակ են տվել այդ ճանապարհին:

 

  • Կիսվել: