շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
«Հարցվողների 68 տոկոսը համարում է, որ ՀՀ  իշխանությունը ներքին սխալ քաղաքականություն է վարում». հետազոտություն

«Հարցվողների 68 տոկոսը համարում է, որ ՀՀ իշխանությունը ներքին սխալ քաղաքականություն է վարում». հետազոտություն

«Հարցվողների 59 տոկոսը համարում է, որ Հայաստանի իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում,  31.5 տոկոսը համարում է, որ վարվող քաղաքականությունը սխալ է։ Հարցվողների 9.6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»։ Այս մասին «Արար» հիմնադրամի հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները ներկայացնելու ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը։

«Հարցվողների 68 տոկոսը համարում է, որ ՀՀ  իշխանությունները ներքին սխալ քաղաքականություն են վարում, ընդամենը 25 տոկոսն է համարում, որ իշխանությունները ճիշտ քաղաքականություն են վարում։ 6.8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ 2023 թվականին իրականցված հետազոտության արյդունքում պարզվել էր, որ 38 տոկոսն է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ճիշտ համարում։ Եթե հիշում եք, 2024 թվականին անկլավները հանձնելու կամ փոխանակելու գաղափարները սկսվեցին տարածել, այս ժամանակ ավելի շատերը սկսեցին համարել, որ սխալ քաղաքականություն են վարում իշխանությունները»,–ասաց Խաչիկյանը։

Ըստ իրականցված հետազոտության արդյունքների, արտաքին քաղաքականությունը սխալ համարողների մեծ մասը երիտասարդներն են։ Երիտասարդների շուրջ 65 տոկոսը համարում է, որ ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում։

 

«Երևանցիներն են շատ ավելի հակաիշխանական վերաբերմունք ցուցաբերում. շուրջ 63 տոկոսը նշում է, որ սխալ արտաքին քաղաքականություն են վարում»,–հավելեց Խաչիկյանը։

Հարցման մեջ ներառվել են նաև հասարակության սոցիալ–տնտեսական վիճակին առնչվող հարցեր։

«Հարցվողների 30 տոկոսը նշել է, որ վերջին տարիներին իրենց սոցիակ–տնտեսական վիճակը բարելավվել է։ Շուրջ 40 տոկոսը նշել է, որ վիճակը նույնն է մնացել, շուրջ 27 տոկոսը նշել է, որ վատացել է իրենց սոցիալական վիճակը»,–ասաց Արմեն Խաչիկյանը՝ շեշտելով, որ ըստ էության, վերջին 5 տարում հասարակության շուրջ 42 տոկոսի մոտ սոցիալ–տնտեսական վիճակն անփոփոխ է մնացել։

  • Կիսվել: