ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թեհրանի Հայոց թեմի Գերշնորհ առաջնորդը Իսլամական հեղափոխության առաջնորդին, Իրանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Ֆեթրի տոնի առթիվ

Թեհրանի Հայոց թեմի Գերշնորհ առաջնորդը Իսլամական հեղափոխության առաջնորդին, Իրանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Ֆեթրի տոնի առթիվ

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, Իրանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով և բոլոր իրանցիներին մաղթել է բարօրություն ու արժանապատվություն, հայտնում են Ազգային Առաջնորդարանի Հանրային կապերի բաժնից, փոխանցում է parstoday.com-ը:

Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսյանը, իր և Պատգամավորական ժողովի, Կրոնական և Թեմական խորհուրդների և համայն հայության անունից «Ֆէթր» տոնի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի իսլամական հեղափոխության Առաջնորդ՝ Այաթ․ Խամենիին, Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահ՝ դոկտ. Ռոհանիին, Իսլամական խորհրդարանի նախագահ՝ դոկտ. Ղալիբաֆին, դատական ​​իշխանության հարգարժան նախագահ՝ Այաթ․ Ռաիսիին և Իրանին իրենց ներդրումը կատարող բոլոր պաշտոնեության:

Ստորև ներկայացնում ենք Հեղափոխութեան Առաջնորդին ուղղված Առաջնորդ Սրբազան Հոր շնորհավորական ուղերձը։

Ողջունիվ և հարգանոք, անձնապես եւ Պատգամավորական ժողովի, Կրոնական և Թեմական խորհուրդների և համայն հայ համայնքի անունից, Ձերդ Գերազանցության շնորհավորելով հառաջիկա «Ֆեթր» տոնը, Բարձրյալից ցանկանում ենք ընդունելի համարի ձեր պահքն ու երկրպագությունները։

Այսօր Իրանի պատվավոր ժողովրդին ամեն բանից ավելի անհրաժեշտ է Աստվածային մխիթարություն և խաղաղություն: Խաղաղություն, որը վեր է մարդկային խոսքից և խորհուրդներից: Ուստի ներկա ալեկոծ աշխարհում, միասիրտ եւ միահոգի Ամենակարող Աստծուց հայցում ենք խաղաղություն, համբերություն և պայծառ ապագա Իրանի և իր քաջ ժողովրդի համար:

 

 

 

  • Կիսվել: