հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը Ղուրբան տոնի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահի խորհրդականին

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը Ղուրբան տոնի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահի խորհրդականին

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ արք. Սարգսյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հարցերով խորհրդական դոկտոր Քարիմիին հղած ուղերձում շնորհավորել է Ղուրբան բարեբաստիկ տոնի կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:  

Ուղերձում ասված է. ՛՛Մամուստա Դոկտոր Աբդոլսալամ Քարիմի

Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հարցերով նախագահի խորհրդական,

Ղուրբան տոնը սիրո և հնազանդության տոն է: Ղուրբան տոնին ճանապարհը բոլորի համար լուսավոր է:Ղուրբանը մեկ ուսմունք է բոլոր մուսուլմանների համար:

Իմ, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի և հայ համայնքի անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ղուրբան բարեբաստիկ տոնի կապակցությամբ, և հայցում առ Աստված, որ Երկնավոր Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձեզ մեծարգո առաջնորդին և բոլոր բնագավառներում նորանոր հաջողություններ Իրանի ազնիվ ժողովրդին ու պետական պաշտոնատարներին:

Աղոթարար՝

Սեպուհ Արք. Սարգսյան

Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի՛՛:

  • Կիսվել: