հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղին կլիներ, որ պարոն Մարուքյանը ներողություն խնդրեր ԱԺ դահլիճում գտնվողներից, իր ընտրողներից, ինչպես նաեւ ինձնից. Սիմոնյան

Տեղին կլիներ, որ պարոն Մարուքյանը ներողություն խնդրեր ԱԺ դահլիճում գտնվողներից, իր ընտրողներից, ինչպես նաեւ ինձնից. Սիմոնյան

Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ներողություն է խնդրել տիկին Սամսոնյանից՝ նման ձեւով արտահայտվելու համար, նաեւ ներողամտություն է հայցել քաղաքացիներից՝ Էդմոն Մարուքյանի հետ կապված դեպքի պարագայում, բայց նրանց կողմից արձագանք չի եղել:

Սիմոնյանն ասաց. «Միգուցե ես պետք է ավելի զուսպ լինեի, բայց կարծում եմ, որ մենք նաեւ այն կողմից պետք է նման բան տեսնենք, որը չենք տեսնում: ՀՀ քաղաքացիներից ներողություն չխնդրել՝ ասելով՝ մենք կլասիկ պատգամավորներ ենք, ես կարծում եմ՝ բանալին, սկիզբը այդտեղ է:

Քաղաքական գնահատականները մնալու են, վիրավորանքները, որոնք, ցավոք սրտի, որ հնչել են դահլիճում, ստացել են պատասխան հենց դահլիճում, որի համար կրկին ցավում եմ, եւ ստանալու են:

Հիմա գնդակն իրենց դաշտում է, իրենք պետք է նախեւառաջ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից: Չնայած տեղին կլիներ, որ պարոն Մարուքյանը ներողություն խնդրեր ԱԺ դահլիճում գտնվողներից, իր ընտրողներից, ինչպես նաեւ ինձնից, բայց ՀՀ քաղաքացիներից երկուսն էլ ներողություն խնդրելու շատ մեծ տեղ ունեն»:

  • Կիսվել: