Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱԱԾ
Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Տեղի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ համայնքի անչափահաս բնակիչները՝ Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը, ովքեր մոլորվել էին, գտնվում են Տեղ համայնքում։
«Տղաների առողջական վիճակը լավ է»,- հայտնում են համայնքապետարանից։
ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։