երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տեղի է ունեցել «Պանթեոն – Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ» ամենամյա արշավը

Տեղի է ունեցել «Պանթեոն – Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ» ամենամյա արշավը

Հունվարի 9 -ին, արդեն 5 -րդ անգամ անընդմեջ, տեղի ունեցավ մեր ամենամյա ավանդական «Պանթեոն – Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ» արշավը, այս մասին հայտնում է նախաձեռնության հեղինակ, Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանը։

Արշավի հիմնական նպատակներից է տարբեր տարիքի եւ հետաքրքրությունների տեր մարդկանց իրար հետ ծանոթացնելն ու Հայկական մշակույթի, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների, ինչպես նաեւ, Հայկական հարցի, մեր պահանջատիրության եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման գաղափարների շուրջ համախմբելը:

Այս տարի արշավին միացել են ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ) «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, Արցախյան շարժման հայտնի գործիչ, լրագրող Բակուր Կարապետյանը, պատմաբան, գրող, ԳԱԹ նախկին տնօրեն Կարո Վարդանյանը, գրող, բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը, երիտասարդ տաղանդավոր բանաստեղծ Արա Արտազը, լրագրող Լուսին Ղազարյանը, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Հակոբյանը, հասարակական գործիչ Նարե Արամյանը եւ շատ ուրիշներ։

  • Կիսվել: