Տեղի է ունեցել «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը
Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը:
Լեզուների եվրոպական օրը հռչակվել է 2001 թ․-ին Եվրոպայի Խորհրդի կողմից, որի նպատակն է` խրախուսել բազմալեզվությունը: Միջոցառման հիմնական թիրախը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտներն էին, քոլեջների ուսանողները:
Միջոցառման ընթացքում ներկայցվեցին համալսարանում դասավանդվող լեզուները, մասնագիտությունները, միջազգային ծրագրերի հնարավորությունները:
Ողջույննի խոսքով միջոցառումը բացեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դ. Գյուրջինյանը: Նա մաղթեց մասնակիցներին բեղմնավոր և հետաքրքիր ուսանողական կյանք և հետագա աշխատանքային վերելք:
Միջոցառմանը յուրահատուկ շունչ հաղորդեց Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի երգչախումբը, որը ժեստերի յուրահատուկ, անչափ գեղեցիկ լեզվի միջոցով ներկայացրեց մի քանի երգ:
Մասնակիցները մեծ ոգևորությամբ շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված նյութերին, տարբեր երկրների մշակույթներին, մասնակցեցին թեմատիկ խաղերի:


