հինգշաբթի, հոկտեմբեր 10
10 / 10 / 2024
Տեղի է ունեցել Իտալիայի ՆԳՆ-ում ՀՀ ոստիկանության աշխատակիցների երկրորդ խմբի համար անցկացված դասընթացի փակման արարողությունը

Տեղի է ունեցել Իտալիայի ՆԳՆ-ում ՀՀ ոստիկանության աշխատակիցների երկրորդ խմբի համար անցկացված դասընթացի փակման արարողությունը

2024թ. փետրվարի 16-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ Իտալիայի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության աշխատակիցների երկրորդ խմբի համար փետրվարի 12-16-ը անցկացված դասընթացի փակման արարողությունը, հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից:

Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Իտալիայի ոստիկանության պետի՝ միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Էուֆեմիա Էսպոզիտոն, Հռոմ քաղաքի կոմիսարի տեղակալ Ֆրանչեսկո Ռատտան, Իտալիայի ոստիկանության Հանրային կարգի և անվտանգության գրասենյակի երրորդ բաժնի տնօրեն Ջամպիերո Մոսկատելլին և դեսպանության դիվանագետ Մարիետա Ստեփանյանը:

 

  • Կիսվել: