կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Կայացել է ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

Կայացել է ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 8-ին Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, մասնակցել է ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվող՝ ուժային կառույցների միջև 2026 թվականին անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

Բանակային խաղերին մասնակցել է նաև ՀՀ դատախազության թիմը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարգևներ է հանձնել Ռազմականացված կրոսավազք մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին։

Փակման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, այլ պաշտոնյաներ:

  • Կիսվել: