Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը
Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը: Իսրայելի զինված ուժերը չեն լքի անկլավը, մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը լիովին չզինաթափվի, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելը մերժում է 15 կետանոց փաստաթուղթը: Իսրայելի պաշտպանության ուժերը դուրս չեն գա Գազայի հատվածից, մինչև ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի: Եվ երբ ես խոսում եմ ՀԱՄԱՍ-ի զինաթափման մասին, դա նշանակում է ծանր զենքեր, թեթև զենքեր՝ բոլոր զենքերը: Եվ մենք խոսում ենք իրական զինաթափման, այլ ոչ թե կեղծ զինաթափման մասին», – ասել է նա կառավարության նիստում։



