չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի և Գերմանիայի հարկային համակարգերը քննարկելու նպատակով

Տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի և Գերմանիայի հարկային համակարգերը քննարկելու նպատակով

Պետական եկամուտների կոմիտեում, ՊԵԿ նախագահի տեղակալներ Վրեժ Մխիթարյանի և Համլետ Սահակյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի և Գերմանիայի հարկային համակարգերը քննարկելու նպատակով։

Մասնավորապես, ներկայացվել է եկամտային հարկի մասով Գերմանիայի հարկային օրենսդրությունը, այդ թվում՝ եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտներն ու ընթացակարգերը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման դեպքերը։

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին, ներդրման փուլերին և հետագա զարգացումներին։

Միաժամանակ, քննարկվել են բնակչության գոհունակության և հարկերի վճարման նկատմամբ վստահության բարձրացմանը նպաստող գործոններն ու մոտեցումները։ Այս համատեքստում կարևորվել են հարկային համակարգերի պարզեցումը, հարկերի վճարումների դյուրացումը, ինչպես նաև հարկային հաշվետվությունների ներկայացման թափանցիկությունը։

Ըստ անհրաժեշտության հանդիպումները կլինեն շարունակական:

  • Կիսվել: