երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Տեղի է ունեցել ԱԱՏՄ-ի 2021թ. տարեկան ամփոփիչ ընդհանուր ժողովը

Տեղի է ունեցել ԱԱՏՄ-ի 2021թ. տարեկան ամփոփիչ ընդհանուր ժողովը

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021թ. տարեկան ամփոփիչ ընդհանուր ժողովը, որը հետաձգվել էր ամանորյա տոնական օրերին Տեսչական մարմնի լարված աշխատանքների պատճառով։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, բարձր գնահատելով նախորդ տարվա թիմային նվիրումով աշխատանքը, ամփոփել է համատեղ իրականացված աշխատանքները` ստուգումների կատարողականը, հակահամաճարակային վերահսկողական ահռելի քանակի միջոցառումները, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատանքերը և նախորդ տարվա օրենսդրական փոփոխությունների արդյունքում նոր լիազորություններով աշխատանքային իրավունքի վերահսկողական միջոցառումները։

Ներկայացվել են արդեն այս տարվա կարևոր անելիքները` կառավարության ծրագրում տեղ գտած Տեսչական մարմնին վերաբերող միջոցառումների մասով, տարեկան ծրագրով հաստատված անելիքների և ներքին նախաձեռնությունների պլանները։

ԱԱՏՄ արհեստակցական միության անունից շնորհակալագրերով և Տեսչական մարմնի կրծքանշաններով խրախուսվել են մի շարք աշխատակիցներ՝ մարզային, սահմանային հսկիչ կետերի և կենտրոնական ապարատի ստորաբաժանումներից։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից խրախուսվել են «Տարվա լավագույն տարածքային պետ» և «Տարվա լավագույն վարչության պետ» անվանակարգերով ընտրված թեկնածուները։

 

  • Կիսվել: