հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Տեղեկատվական հանդիպում՝ MSCA ծրագրի վերաբերյալ

Տեղեկատվական հանդիպում՝ MSCA ծրագրի վերաբերյալ

«Հորիզոն Եվրոպա» 2021-2027 թթ. ծրագրի շրջանակում կշարունակի գործել «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների ծրագիրը (Marie Skłodowska-Curie Actions, MSCA)` հնարավորություններ ընձեռելով հետազոտողների և գիտական ու գիտատեխնիկական կազմակերպությունների համար:

«Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների ծրագիրն առանցքային նշանակություն ունի գիտության զարգացման, միջազգային և միջառարկայական գիտական համագործակցության համար:

2021թ. մարտի 23-ին` Երևանի ժամանակով ժ. 12:00-15:30 (9:00-12:30 CET), տեղի կունենա առցանց տեղեկատվական հանդիպում՝ «Հորիզոն Եվրոպայի» շրջանակում «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների ծրագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կներկայացվի ծրագրին դիմելու ընթացակարգը, իրենց փորձով կկիսվեն նախորդ ծրագրի շահառուները և ղեկավարները: Առանձին կներկայացվի հետդոկտորական (նախկինում` անհատական) կրթաթոշակի համար դիմելու կարգը:

Միջոցառմանը կարող են մասնակցել հետազոտողներ, բուհերի, գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների, գիտության ֆինանսավորմամբ զբաղվող գործակալությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք: Հետաքրքրող հարցերը հնարավոր է ուղղել կազմակերպիչներին մարտի 18-ից սկսած:

 
 
 

  • Կիսվել: