հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել․ Աննա Հակոբյան

Տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել․ Աննա Հակոբյան

Երեկ երեկոյան Բերդում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը: Այս մասին սոցկայքի իր էջում գրեկ է ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը։
 
«Հրաշալի կատարումներով ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
 
Տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել:
Շնորհակալություն պարգևած անփոխարինելի րոպեների համար,- նշել է նա:

  • Կիսվել: