հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տեղ համայնքում կավելացվեն հանդապահների հաստիքները, Խոզնավարում նախակրթարան կբացվի (լուսանկարներ)

Տեղ համայնքում կավելացվեն հանդապահների հաստիքները, Խոզնավարում նախակրթարան կբացվի (լուսանկարներ)

Տեղ համայնքում կավելացվեն հանդապահների հաստիքները, իսկ Խոզնավար բնակավայրում նախակրթարան կբացվի: Այս մասին տեղեկանում ենք Տեղի համայնքապետարանից:
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հերթական այցով Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում էր։ Հանդիպելով գյուղացիների հետ վերջինս անդրադարձավ նրանց հուզող հարցերին։ Արոտավայրերի հարցը օրակարգում առաջնային էր։ Գյուղացիները բարձրացրեցին խմելու ջրի ներքին ցանցերի, կապտաժների բարեկարգման, ոռոգման ջրի, գյուղմթերքի իրացման, ինչպես նաև հանդապահների հաստիքներին առնչվող այլ հարցեր։ Առաջ քաշվեցին սահմաններին վերաբերող խնդիրներ։ Քիչ չէին նաև անձնական կարիքներով դիմողները։
 
Խոզնավարում նախակրթարան բացելու հարցն էլ քննարկվեց, որը գործնական փուլ մտավ։ Համայնքի ղեկավարը հնարավորությունների սահմաններում լուծում տվեց բարձրացված խնդիրներին։ Մի շարք հարցերի համար էլ խոստացավ՝ հետամուտ լինել և ելքեր գտնել լուծման միտմամբ՛՛։
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: