հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձեր համաձայնությունով զրկվելու եք ավազահանքից, խնդրում եմ, դեմ քվեարկեք. Տեղ համայնքի ավագանու անդամ

Ձեր համաձայնությունով զրկվելու եք ավազահանքից, խնդրում եմ, դեմ քվեարկեք. Տեղ համայնքի ավագանու անդամ

Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանն ահազանգում է՝ Տեղում այսօր կայանալիք հանրային լսումները օրինական չեն կազմակերպվել։

Նա իր ֆեյսբուքյան էջում, դիմելով Տեղ համայնքի բնակիչներին, մասնավորապես, նշե է. ՛՛Նախ տեղեկացնեմ՝ այսօր ժամը 15.00 Տեղ համայնքում տեղի կունենա հանրային լսում, որի մասին բոլոր ավագանիները տեղեկացված չեն եղել ոչ մի օրակարգում։ Ավագանանին պետք է հաստատեր այս հանրային քննարկումը, բայց դա տեղի չի ունեցել։

Ինչևէ, հանրային քնարկումը վերաբերում է բոլորիս ծանոթ (Խութվերի ձոր)կոչվող ավազահանքի թեմային, որ միակ առավելությունն է մնացել սահմանամերձ դարձած Տեղ համայնքում բնակիչներին հասանելի, դա էլ ուզում են առնեն։ Դուք Ձեր համաձայնությունով զրկվելու եք ավազահանքից, հետևաբար, խնդրում եմ դեմ քվեարկեք՛՛:

 

  • Կիսվել: