շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Team Telecom Armenia-ն մտադիր է ապահովել 5G ցանցի հասանելիությունը Հայաստանում

Team Telecom Armenia-ն մտադիր է ապահովել 5G ցանցի հասանելիությունը Հայաստանում

Team Telecom Armenia-ն մտադիր է ապահովել 5G ցանցի հասանելիությունը Հայաստանում: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը DigiTec Summit and Expo 2022-ի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։

"Այսօր տեղի կունենա 5G ցանցի տեղակայման հնարավորությամբ 700 ՄՀց հաճախականության առաջին մրցույթը, և մենք միակն ենք, որ հայտ ենք ներկայացրել մասնակցության համար: Մենք առաջինը կլինենք, ով կստանա այդ հաճախականությունը, եւ մտադիր ենք այն օգտագործել 5G ցանցի հասանելիությունն ապահովելու համար", - ասել է նա:

Եսայանը նշել է, որ մրցույթում հաղթելուց հետո 2 տարվա ընթացքում կապահովվի 5G ցանցի հասանելիությունը Երեւանում եւ մի քանի մարզկենտրոններում:

  • Կիսվել: