չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
ՃՏՊ Վայք-Մալիշկա ավտոճանապարհին. տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության

ՃՏՊ Վայք-Մալիշկա ավտոճանապարհին. տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Ապրիլի 24-ին, ժամը 16։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2000 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 8 մ) և հայտնվել ճամփեզրյա փոսում։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 

  • Կիսվել: