ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լոռու մարզում բախվել են Volkswagen Vento-ն ու Opel Astra-ն․ կա 6 վիրավոր

Լոռու մարզում բախվել են Volkswagen Vento-ն ու Opel Astra-ն․ կա 6 վիրավոր

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջ փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել նաև Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: